Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Բաղդադում տեղի ունեցած պայթյունները մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել

Բաղդադում տեղի ունեցած պայթյունները մի քանի տասնյակ մարդու  կյանք են խլել
28.10.2013 | 11:54

Ավելի քան 50 մարդ է զոհվել Բաղդադի շիաներով բնակեցված տարածքներում: Ռմբակոծության հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ:

Պայթուցիկ սարքերով բեռնված վեց մեքենա, երկրի իշխանությունների համաձայնությամբ, կայանել է Իրաքի մայրաքաղաքի բանուկ փողոցներում և 30 րոպեի տարբերությամբ կրակ բաց թողել:

Շաաբ թաղամասում կրկնակի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ:

Փորձագետները 2013 թ-ի անվտանգության իրավիճակը Իրաքում գնահատել են ամենակրիտիկականը վերջին հինգ տարիների ընթացքում:

ՄԱԿ-ի տվյալներով, երկրում տիրող բռնության հետևանքով միայն սեպտեմբերին սպանվել է հազարից ավելի մարդ, իսկ ավելի վաղ` ավելի քան երկու հազար մարդ:

Ոչ պաշտոնական տվյալներով հոկտեմբերին զոհվել է 600 մարդ, որոնց մեծ մասը շիաներ են:

Ամենից շատ ռմբակոծությունների մեջ կասկածում են տեղական սուննիական զինյալներին` կապված Ալ Քաիդայի հետ:

Կառավարությունը, որի մեծամասնությունը շիաներ են, չեն կարողանում ապահովել սուննիների անվտանգությունը և լուծել նրանց խնդիրները: Երկրի անվտանգության ուժերը նույնպես մեղադրվում են սուննի փոքրամասնության նկատմամբ բռնություններ կիրառելու մեջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ